UN Logo
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ

You need Flash to see it.

*

Սփյուռքին հետաքրքրող կարևոր միջոցառումներ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ տեղեկատվութուն
Ձեր անունը
E-mail
 

Х„Ф±Ф¶Фѕ-Х¶ ХЇХёХ№ Х§ ХЎХ¶ХёЦ‚Хґ ХЌЦѓХµХёЦ‚ХјЦ„Х«Х¶ ХЎХ»ХЎХЇЦЃХҐХ¬ХёЦ‚ ХЂХЎХµХЎХЅХїХЎХ¶Х« Х¦ХЎЦЂХЈХЎЦЃХґХЎХ¶ХЁ

  1. Ներածություն և պատմական ակնարկ

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) նախաձեռնում է գիտելիքների փոխանակման գործընթացի հզորացմանն ուղղված ծրագիր աշխարհասփյուռ հայության միջև:

Ծրագիրը ՄԱԶԾ-ի հայաստանհան գրասենյակի նախաձեռնության մաս է կազմում, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը արտասահմանում ապրող իր հայրենակիցների միջոցով:

"Գիտելիքների փոխանցումը Սփյուռքի հայրենակիցների միջոցով" ծրագրի շնորհիվ փորձառու սփյուռքահայերը հնարավորություն կունենան իրենց մասնագիտական փորձը, փորհրդատվական և հետազոտական ծառայությունները տրամադրել կենտրոնական և տեղական իշխանություններին, մասնավոր և հանրային սեկտորի ձեռնարկություններին, համալսարաններին և հետազոտական կենտրոններին այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են շրջակա միջավայրը, կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, հանրային կառավարումը, ձեռնարկությունների կառավարումը և տեղեկատվական համակարգը:

"Գիտելիքների փոխանցում Սփյուռքի հայրենակիցների միջոցով" (TOKTEN) հայեցակարգը առաջին անգամ ներկայացվեց 1977 թ. ՄԱԶԾ հովանու ներքո: Հայեցակարգը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնելու ակտիվ սփյուռքահայերի' իրենց հայրենիքում աշխատելու մասնագիտական աջակցությունը' երկրի զարգացման գործընթացին նպաստելու նպատակով:  Այնուհետև, ծրագիրը ընդլայնվել է' ընդգրկելով ավելի քան 35 երկրներ, ներառյալ Չինաստանը (1690 փորձագետ սկսած 1980 թ.), Պաղեստինը (200 փորձագետ սկսած 1990 թ.), Հնդկաստանը (470 փորձագետ 1980-1995 թթ.), Լեհաստանը (126 փորձագետ 1991-1999 թթ.) և Լիբանանը:

ՄԱԿ-ի համակարգի առաջնորդությամբ ու աջակցությամբ TOKTEN ծրագիրը ապահովում է շրջանակ' խրախուսելու փորձառու սփյուռքահայերի հայրենիք վերադարձը  (կամ առաջին այցը): Քանի որ վերջինս ծրագիր է խթանելու կամավորությունը, ՄԱԶԾ-ն հանձն է առել հոգալու մասնակիցների ճանապարհորդության և Հայաստանում կացության ծախսերը:

Այս ծրագրին կարող են դիմել արտասահմանում բնակվող և մշտական կացություն կամ քաղաքացիություն ունեցող շահագրգռված հայ մասնագետները: Ծրագրին մասնակցելու և դիմումի ձևի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ այս վեբ կայքում:

---

Հավելյալ տեղեկությունների համար, խնդրում ենք դիմել հետևյալ անձանց.

Սառա Սանգոյ

ՄԱԿ-ի կամավորների ծրագրի պատասխանատու

ՄԱԶԾ, Հայաստան

Էլ. հասցե' sara.sangoi@undp.org

Հեռ.: +34710 566073 (+ 224)

Հովհաննես Սառաջյան

Հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու

ՄԱԶԾ, Հայաստան

Էլ. հասցե' hovhannes.sarajyan@undp.org

Հեռ.: +37410 566073 (+128)

 

  1. TOKTEN-ի նպատակներն ու առավելությունները

Ինչպե՞ս է գործում  TOKTEN-ը

TOKTEN-ի ներածություն - ամփոփում.

Ծրագիրը նպատակ ունի առավել արդյունավետ դարձնելու ակտիվ սփյուռքահայերի' իրենց հայրենիքում կարճաժամկետ (ընդհանուր առմամբ 6 ամիս) աշխատելու մասնագիտական աջակցությունը' այսպիսով անմիջականորեն խթանելով երկրի զարգացմանը:

Ծրագիրը համակցում է ազգային ինստիտուտների պահանջարկը հայկական Սփյուռքի այն անհատների փորձառության հետ, որոնք ցանկանում են կամավոր կարճաժամկետ աշխատանք իրականացնել Հայաստանում:

Դիմորդների ընտրությունը մրցակցության վրա հիմնված գործընթաց է, որը ղեկավարվում և երաշխավորվում է ՄԱԿ-ի համակարգի կողմից' վերջինս իրականցնելով այն միջազգային չափանիշների, մրցակցության ու թափանցիկության խստագույն կանոնների կիրառմամբ:

Միջազգայնորեն ընտրված TOKTEN կամավորը փորձառու մասնագետ է, որն ընտրվել է իր որակավորման, մասնագիտական հմտությունների և կամավորության ոգով ու սկզբունքներով առաջնորդվող, առանց որևէ ֆինանսական ակնկալիքի պատրաստակամության համար: Կամավորը իրականացնի ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված նպատակները' հանուն մարդկության ֆինանսկան ու տնտեսական առաջընթացի:  

ՄԱԿ-ի գործակալությունների կողմից երկրում իրենց զարգացման ծրագրերի միջոցով  ճանաչված հյուրընկալ հաստատությունները, որոնք կարող են ընդունել կամավորների ծառայությունները TOKTEN ծրագրի շրջանակներում, հետևյալն են.

  • նախարարություններ/ ազգային հաստատություններ
  • փոքր ու միջին ձեռնարկություններ
  • համալսարաններ և ուսումնական կառույցներ
  • հասարակական կազմակերպություններ
  • միջազգային կազմակերպություններ

TOKTEN-ի գործունեթյան շրջանակները

  • TOKTEN ծրագրի փորձագետները կաշխատեն մի շարք բնագավառներում' քաղաքային պլանավորում, շրջակա միջավայր, կրթություն, գիտություն, առողջապահություն, ձեռնարկատիրական կառավարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և այլն:
  • Աշխատանքային տեղավորումը հիմնված կլինեն պահանջարկի վրա' ելնելով Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի կողմից սահմանված զարգացման կարիքներից:

1. Դառնալ TOKTEN-ի կամավոր

TOKTEN-ի համեմատական առավելությունները' 

  • Միջնորդում է տեղական և միջազգային հայ համայնքի միջև գիտելիքների փոխանցմանը:
  • Համացկում է հայկական Սփյուռքի գիտելիքները, հմտություններն ու փորձը տեղական մշակույթի և լեզվի հետ' փոխանցելու առաջատար գիտելիքներ, հմտություններ հայ մասնագետներին:
  • Ուժեղացնում է ազգային կապը սահմաններից դուրս' խորացնելով հայերի արմատները իրենց հայրենիքում:
  • Օժանդակում է մարդկային ռեսուրսների զարգացմանը գիտության և տեխնոլոգիայի, մասնավոր սեկտորի զարգացման մեջ, ինչպես նաև սոցիալական և մշակութային սեկտորներում' բարձրացնելով ազգային կարողությունը:
  • Խրախուսում է կամավորականությանը աջակցելու հասարակությանը' ստեղծելով վստահություն և փոխադարության սկզբունք ազգակիցների միջև, որոնք ունեն մեկ լեզու, մեկ մշակույթ և մեկ պատմություն:
  • Խթանում է կամավորության համար նոր մեխանիզմներ, որոնք հարստացնում են ուսուցողական փորձը և հետևաբար խթանում զարգացման գործընթացներին:

 TOKTEN-ին մասնակցության առավելությունները`

  • Աջակցություն Հայաստանի զարգացման գործընթացին
  • Արտերկրում ձեռք բերած փորձի և հմտությունների փոխանցում
  • Հայրենիքում մասնագիտական փորձություն
  • Կացության ընթացքում որոշակի գումարի չափով կենսական ծախսերի հոգում
  • TOKTEN-ի կողմից ճանապարհածախսի հոգում
  • ՄԱԿ-ի հովհանու ներքո աշխատանաքի իրականացման ապահովության և օժանդակության ապահովում
  • Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցության և աշխատանքի' ՄԱԿ-ի կողմից ուսումնասիրված և ճանաչված արդյունքների ձեռք բերում

Հայ ժողովուրդը' TOKTEN-ի իրական շահառուները

Հեռանկարում TOKTEN-ի իրական շահառուն հանդիսանում հայ ժողովուրդը: Արդյունքը Հայաստանի տնտեսական, շրջակա միջավայրի, կրթության համակարգերում ընթացիկ և հիմնարար բարեփոխումներն ու ավելի ուժեղ սոցիալական կապվածությունն է:

Ընտրության չափանիշներ 

  • Լինել ազգությամբ հայ և ունենալ Հայաստանի զարգացմանը աջակցելու ցանկություն:
  • Հմուտ տիրապետել հաղորդակցման հմտություններին, խոսել, կարդալ և գրել հայերեն (ցանկալի է նաև անգլերեն):

Ներբեռնել դիմումի ձևը