Մեծարգո սփյուռքահայեր,
Սիրելի ընկերներ
ՄԱԿ-ի hայաստանյան գրասենյակի անունից ուրախ եմ ներկայացնելու ՄԱԿ-ի "Գլոբալ Հայաստան" նախաձեռնությունը, որի նպատակն է ամրապնդել սփյուռքահայության հետ համագործակցությունը:
ՄԱԿ-ի գործակալությունների կոչումն է հետամուտ լինել Հայաստանում առկա տարբեր մարտահրավերների լուծմանը: Մեր սկզբունքները նվիրված են .երկրի զարգացմանը Հայաստանի ամենամեծ ունեցվածքի՝ ժողովրդի շնորհիվ:
Հանդիսանալով գլոբալ ցանց և նպատակ ունենալով կապել Հայաստանը գիտելիքներին, փորձին և ռեսուրսներին՝ մենք նաև նպատակ ենք հետապնդում այս գործընթացների մեջ ներգրավել ամբողջ սփյուռքահայությանը, ըրը պետության կարևոր արժանիքներից մեկն է: ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողություններով, մեխանիզմներով, մեթոդներով և կարգավիճակով մենք առաջարկում ենք հայկական Սփյուռքի անհատներին և կազմակերպություններին համագործակցել և աջակցել այն անձանց, որոնք կերտում են ավելի լավ կյանք Հայաստանում:
Ես հավատում եմ, որ Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված և ազգային գերակայությունների վրա հիմնված ծրագրերի մշակման ու իրականացման գործում հայկական Սփյուռքի հետ համագործակցությունը նպատակ է հետապնդում կրկնապատկելու ջանքերը՝ հոգալու Հայաստանում մարդկանց կարիքները և այս կերպ ուժեղացնելով վերջնական զարգացման ազդեցությունը:
Աշխարհասփյուռ հայ համանքի անդամների փորձը, գիտելիքները և հմտությունները կարող են հանդիսանալ արժեքավոր գործոն բոլոր ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում:
Գործընկերությունը, ջանքերի համադրությունը, ՄԱԿ-ի լավագույն փորձի և պրակտիկայի կիրառումը՝ հայկական Սփյուռքի անգնահատելի փորձի հետ մեկտեղ հանդիսանում են Հայաստանում մեծ բարեփոխումներ կատարելու կարևոր նախադրյալներ:
Կոնսուելո Վիդալ
ՄԱԿ-ի մշտական համակարգող