UN Logo
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ

You need Flash to see it.

*

Սփյուռքին հետաքրքրող կարևոր միջոցառումներ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ տեղեկատվութուն
Ձեր անունը
E-mail
 

Х†ХЎХ­ХЎХЈХЎХ° ХЌХҐЦЂХЄ ХЌХЎЦЂХЈХЅХµХЎХ¶Х¶ ХЁХ¶Х¤ХёЦ‚Х¶ХҐХ¬ Х§ ХЂХЎХµХЎХЅХїХЎХ¶ХёЦ‚Хґ Х„Х«ХЎХѕХёЦЂХѕХЎХ® ХЎХ¦ХЈХҐЦЂХ« ХЇХЎХ¦ХґХЎХЇХҐЦЂХєХёЦ‚Х©ХµХЎХ¶ ХґХ·ХїХЎХЇХЎХ¶ Х°ХЎХґХЎХЇХЎЦЂХЈХёХІ, Х„Ф±Фї-Х« Х¦ХЎЦЂХЈХЎЦЃХґХЎХ¶ Х®ЦЂХЎХЈЦЂХ« ХґХ·ХїХЎХЇХЎХ¶ Х¶ХҐЦЂХ

Х†ХЎХ­ХЎХЈХЎХ° ХЌХҐЦЂХЄ ХЌХЎЦЂХЈХЅХµХЎХ¶Х¶ ХЁХ¶Х¤ХёЦ‚Х¶ХҐХ¬ Х§ ХЂХЎХµХЎХЅХїХЎХ¶ХёЦ‚Хґ Х„Х«ХЎХѕХёЦЂХѕХЎХ® ХЎХ¦ХЈХҐЦЂХ« ХЇХЎХ¦ХґХЎХЇХҐЦЂХєХёЦ‚Х©ХµХЎХ¶ ХґХ·ХїХЎХЇХЎХ¶ Х°ХЎХґХЎХЇХЎЦЂХЈХёХІ, Х„Ф±Фї-Х« Х¦ХЎЦЂХЈХЎЦЃХґХЎХ¶ Х®ЦЂХЎХЈЦЂХ« ХґХ·ХїХЎХЇХЎХ¶ Х¶ХҐЦЂХ
2009-11-12 16:05

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում։

Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել  տիկին Վիդալին' պաշտոնավարման չորս տարիների ընթացքում կատարած աշխատանքի եւ Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար: Մեծ նշանակություն տալով ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերին' Նախագահ Սարգսյանն ասել է. <<Խոսքն այստեղ միայն ֆինանսական միջոցների մասին չէ,  շատ ավելի կարեւոր են փորձը, ներգրավվածությունն ու համեմատվելու հնարավորությունը>>:

Կոնսուելո Վիդալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ-Հայաստան գերազանց փոխգործակցության համար: Նա ասել է, որ մեկնում է հիանալի հիշողություններով, եւ մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ՀՀ տարածքների համաչափ զարգացման, հաջորդ տարի նախատեսվող մարդահամարի կազմակերպման հարցերի շուրջ: ՄԱԿ-ի մշտական համակարգողն ուշագրավ է համարել Հայաստանի օրինակը, որ տնտեսության վրա թեեւ գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն է ունեցել, այնուամենայնիվ սոցիալական ծրագրերը լիովին պահպանվել են: