UN Logo
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ

You need Flash to see it.

*

Սփյուռքին հետաքրքրող կարևոր միջոցառումներ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ տեղեկատվութուն
Ձեր անունը
E-mail
 

ХЂХЂ ХѕХЎЦЂХ№ХЎХєХҐХїХ¶ ХЁХ¶Х¤ХёЦ‚Х¶ХҐХ¬ Х§ Х„Ф±Фї-Х« ХґХ·ХїХЎХЇХЎХ¶ Х°ХЎХґХЎХЇХЎЦЂХЈХёХІХ«Х¶

ХЂХЂ ХѕХЎЦЂХ№ХЎХєХҐХїХ¶ ХЁХ¶Х¤ХёЦ‚Х¶ХҐХ¬ Х§ Х„Ф±Фї-Х« ХґХ·ХїХЎХЇХЎХ¶ Х°ХЎХґХЎХЇХЎЦЂХЈХёХІХ«Х¶
2009-11-11 15:59

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին, ով ավարտում է Երևանում իր դիվանագիտական առաքելությունը։

Վարչապետը առանձնահատուկ ընդգծեց այն աշխատանքի կարևորությունը, որ տիկին Վիդալն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում' առաքելության չորս տարիների ընթացքում, առանցքային համարելով ոչ միայն ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների իրականացրած աշխատանքներն, այլև կազմակերպության մշտական համակարգողի անձնական ներդրումը, որի համար կառավարության ղեկավարը հայտնեց իր երախտագիտությունը։

Ի պատասխան, տիկին Վիդալը հավաստիացրեց, որ նա հետայսու նույնպես կմնա Հայաստանի բարեկամը և համոզմունք հայտնեց, որ հաջորդ մշտական համակարգողը կշարունակի համագործակցության բարի ավանդույթները և Հայաստանի կառավարության ու ՄԱԿ-ի կապերը կբարձրացնի նոր մակարդակի։

Ամփոփելով հանդիպումը, վարչապետը կրկին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար ու հաջողություններ մաղթեց տիկին Վիդալին Իրանի իսլամական հանրապետությունում իր առաքելությունն իրականացնելիս: