Երևան, 31 հուլիսի 2009թ. - Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ս. Մնացականյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կ. Վիդալը, ՊՀԾ ներկայացուցիչ/գրասենյակի տնօրեն Ա. Մահան, ՄԱՄՀ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ստորագրեցին համատեղ ծրագիր: ԱՄՀ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի տվյալների վերլուծության հարցում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ՄԱԿ-ի հայաստանյան թիմի աջակցությամբ երկրի 11 մարզերում, այդ թվում' Երևանում, 2009թ. հուլիսից իրականացնելու է 4248 տնային տնտեսությունների վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության մակարդակի նախնական իրավիճակի հետազոտություն։ Ազգային գործընկերներն են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, որի մանդատը նախարարությանը և այլ պետական գերատեսչություններին փաստերի վրա հիմնված առաջարկությունների տրամադրումն է' սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության և ծրագրերի մշակման նպատակով:
Ծրագրի հիմնական արդյունքները կլինեն.
Ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի ճգնաժամի սոցիալական հետևանքների բացահայտմանը, կանխարգելմանն ու հաղթահարմանը:
<<ՄԱԿ-ի և ՀՀ կառավարության միջև վերջերս ստորագրվել է □ՄԱԿ-ի զարգացման աջակցության շրջանակը 2010-2015թթ.□ համագործակցության ծրագիրը: Խոցելի տնային տնտեսությունների վրա ճգնաժամի ազդեցության գնահատման միասնական ծրագիրը և Հազարամյակի զարգացման նպատակների շրջանակներում Հայաստանի առաջընթացի վերաբերյալ զեկույցը, որը շուտով կամփոփենք, կհանդիսանան ամուր հիմք առաջիկա 6 տարիների ընթացքում ՄԱԿ-ի զարգացման աջակցության շրջանակի իրագործման համար, որն ուղղված է խոցելի խմբերին' աղքատներ, կանայք, երեխաներ, հաշմանդամներ, տարեցներ և փախստականներ: Համատեղ ծրագիրը ևս մեկ օրինակ է ընդհանուր նպատակի համար Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի միասնական աշխատանքի>> - իր խոսքում նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կ. Վիդալը:
<<Կառավարությունը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր' պահպանելու սոցիալական ծախսերի համար բյուջեից հատկացվող գումարները: Սակայն հարկ է միջոցներ ձեռք առնել' տնտեսական ճգնաժամով պայմանավորված խնդիրները կանխարգելելու, համապատասխան լուծումներ տալու և ոլորտի հետագա զարգացումն ապահովելու համար: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի նպաստել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին և առկա ռեսուրսների նպատակային օգտագործմանը>>,- նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը: