UN Logo
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ

You need Flash to see it.

*

Սփյուռքին հետաքրքրող կարևոր միջոցառումներ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ տեղեկատվութուն
Ձեր անունը
E-mail
 

ФґХ«Х¬Х«Х»ХЎХ¶ХЁ Х°ХµХёЦ‚ЦЂХЁХ¶ХЇХЎХ¬ХҐЦЃ Х„Ф±Ф¶Фѕ-Х« Х°ХЎХґХҐЦЂХЈХЎХ·ХЎЦЂХ« ХѕХҐЦЂХ»Х«Х¶ Х°ХЎХґХҐЦЂХЈХЁ

ФґХ«Х¬Х«Х»ХЎХ¶ХЁ Х°ХµХёЦ‚ЦЂХЁХ¶ХЇХЎХ¬ХҐЦЃ Х„Ф±Ф¶Фѕ-Х« Х°ХЎХґХҐЦЂХЈХЎХ·ХЎЦЂХ« ХѕХҐЦЂХ»Х«Х¶ Х°ХЎХґХҐЦЂХЈХЁ
2009-05-05 18:26

2009թ. մայիսի 5-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, <<Երաժշտություն և հանրային իրազեկում մարզերում. համայնքների կարիքների դիտարկումը մշակույթի պրիզմայով>> ծրագրի շրջանակներում, Դիլիջան քաղաքում կազմակերպված համերգի և հանրային իրազեկման քարոզարշավի միջոցով անդրադարձավ Տավուշի մարզի շրջակա միջավայրի հիմնախնդիրներին: Համերգը ներկայացրեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ)' մաեստրո Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ:

Դիլիջանի համերգը վերջինն էր համերգաշարում: Նախորդ բոլոր համերգներն ու հանրային իրազեկման քարոզարշավները լայն արձագանք էին ստացել Արարատի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի հանդիսատեսի կողմից:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, վերացնել մշակութային մեկուսացումը և բարձրացնել հանրային իրազեկությունը համայնքների կարիքների վերաբերյալ' օգտագործելով մշակույթը և մասնավորապես երաժշտությունը' որպես այդ նպատակի իրագործման խթան:

Ծրագիրը կարևոր համագործակցություն է հաստատել <<Շողակաթ>> հեռուստաընկերության հետ, որը նկարահանում է վավերագրական ֆիլմեր' անդրադառնալով այն մարզերի գերակա խնդիրներին, որտեղ տեղի են ունենում համերգները: Ֆիլմերում արծարծվում են աղքատության, գործազրկության, շրջակա միջավայրի մարտահրավերների, աղետների դեմ անպաշտպանության, գենդերային, հանդուրժողականության և մարդու իրավունքների հիմնախնդիրներին առնչվող թեմաներ: Այս ֆիլմերը կցուցադրվեն ազգային հեռուստաալիքներից մեկով: Ակնկալվում է, որ այս ֆիլմերը  կընդլայնեն Հայաստանում հանրային իրազեկությունը երկրի զարգացման մարտահրավերների վերաբերյալ և կնպաստեն, որ իշխանությունների' մարզային հիմնախնդիրներին ուղղված պարտավորությունները մնան հանրային և քաղաքական օրակարգի առաջնահերթություններ անգամ ճգնաժամի պայմաններում: ՄԱԶԾ-ն, իր գործընկերների հետ համատեղ, համերգների ավարտից հետո պաշտոնապես կներկայացնի այս ֆիլմերը:

ՄԱԶԾ-ն աջակցում է Հայաստանին կլիմայի փոփոխության ազդեցությունը տնտեսության վրա ուսումնասիրելու խնդրում' նպատակ ունենալով արտացոլել ուսումնասիրության արդյունքները համապատասխան ոլորտների քաղաքականության մեջ: Հայաստանը նաև առաջին չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվում են կլիմայի ռիսկի կառավարման ՄԱԶԾ-ի գլոբալ ծրագրեր: Այս առնչությամբ, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը ընդգծված ուշադրություն կդարձնի երկրի հատուկ զեկույցի նախապատրաստական աշխատանքին, որը վերաբերում է  կլիմայի փոփոխության ազդեցությամբ Հայաստանում աղետների ռիսկի վերլուծությանը: ՄԱԶԾ-ն սերտորեն համագործակցում է նաև հասարակական կազմակերպությունների հետ' անդրադառնալով շրջակա միջավայրի այնպիսի հիմնախնդիրների, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանությունը, հողերի կառավարումը, մնայուն օրգանական  աղտոտիչները և միջազգային ջրերը:

Էներգիայի արդյունավետ օգտագործման ոլորտում ՄԱԶԾ-ն շարունակում է իր գործունեությունը' ուղղված օրենսդրական համակարգերի զարգացմանը և հանրային և մասնավոր գործընկերության ամրապնդմանը' ապահովելով աշխատանքների կայուն ընթացքը ներդրումների միջոցով: ՄԱԶԾ-ն նաև աջակցում է ազգային ինտեգրացված և համակարգված շրջակա միջավայրի տեղեկատվության կառավարման և վերահսկման համակարգի ներդրմանը' բնապահպանական տեղեկատվության մատչելիության և Հայաստանի ազգային բնապահպանական իրազեկման կարողության ամրապնդման համար:

---
ՄԱԶԾ-ն' ՄԱԿ-ի համընդհանուր զարգացման ցանցը, կազմակերպություն է կոչված աջակցելու փոփոխություններին' կամրջելով երկրները համաշխարհային գիտելիքներին, փորձին եւ աղբյուրներին' մարդկանց կյանքը բարելավելու նպատակով: ՄԱԶԾ-ն գործում է 166 երկրներում' տվյալ երկրների գլոբալ և ազգային զարգացման մարտահրավերներին տեղական լուծումներ տալուն նպատակաուղղված: Տեղական ներուժը զարգացնելիս, երկրներն ապավինում են ՄԱԶԾ-ի աշխատակիցների և բազմաթիվ գործընկերների աջակցությանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. և աջակցում է ՀՀ կառավարությանը մինչ 2015թ. իր զարգացման առաջնահերթ ուղղություններին, ինչպես նաև Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելուն: