UN Logo
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ

You need Flash to see it.

*

Սփյուռքին հետաքրքրող կարևոր միջոցառումներ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ տեղեկատվութուն
Ձեր անունը
E-mail
 

Х„Ф±Фї-ХЁ, ХґХ«Х»ХЎХ¦ХЈХЎХµХ«Х¶ Ц†Х«Х¶ХЎХ¶ХЅХЎХЇХЎХ¶ Х°ХЎХЅХїХЎХїХёЦ‚Х©ХµХёЦ‚Х¶Х¶ХҐЦЂХЁ ХЂХЂ ХЇХЎХјХЎХѕХЎЦЂХёЦ‚Х©ХµХЎХ¶ Х°ХҐХї Ц„Х¶Х¶ХЎЦЂХЇХёЦ‚Хґ ХҐХ¶ ХіХЈХ¶ХЎХЄХЎХґХ« ХЎХ¦Х¤ХҐЦЃХёЦ‚Х©ХµХЎХ¶ХЁ Х¤Х«ХґХЎХЇХЎХµХҐХ¬ХёЦ‚ ХёЦ‚ХІХ«Х¶ХҐЦЂХЁ

Х„Ф±Фї-ХЁ, ХґХ«Х»ХЎХ¦ХЈХЎХµХ«Х¶ Ц†Х«Х¶ХЎХ¶ХЅХЎХЇХЎХ¶ Х°ХЎХЅХїХЎХїХёЦ‚Х©ХµХёЦ‚Х¶Х¶ХҐЦЂХЁ ХЂХЂ ХЇХЎХјХЎХѕХЎЦЂХёЦ‚Х©ХµХЎХ¶ Х°ХҐХї Ц„Х¶Х¶ХЎЦЂХЇХёЦ‚Хґ ХҐХ¶ ХіХЈХ¶ХЎХЄХЎХґХ« ХЎХ¦Х¤ХҐЦЃХёЦ‚Х©ХµХЎХ¶ХЁ Х¤Х«ХґХЎХЇХЎХµХҐХ¬ХёЦ‚ ХёЦ‚ХІХ«Х¶ХҐЦЂХЁ
2009-04-14 14:52

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գրասենյակները  կազմակերպեցին համաժողով' <<Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա>> թեմայով:  Համաժողովի նպատակն էր' քննարկել համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի հետևանքներն ու միջոցներ փնտրել խոցելի խմբերի վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար: Համաժողովին ներկա էր շուրջ 120 մասնակից:

Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները զգուշացնում են, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա և ազդել Հազարամյակի զարգացման նպատակներին մինչև 2015թ. հասնելու երկրի կարողության վրա: ՄԱԿ-ի, ՀԲ-ի, ԱՄՀ-ի պաշտոնյաները համաժողովի ժամանակ հնչեցրեցին այն միտքը, որ ճգնաժամի ազդեցությունն արդեն իսկ զգացվում է Հայաստանի  տնտեսության  և բնակչության սոցիալական վիճակի վրա:

Արտաքին ազդակներն ու ճգնաժամի ազդեցությունը տարբերվում են երկրից երկիր, բնագավառից բնագավառ, բայց առավել ակնհայտ է դառնում այն, որ երևույթը, սկիզբ առնելով որպես տնտեսական ճգնաժամ, այժմ վերաճում է մարդկային զարգացման ճգնաժամի: 2009թ. առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանում գործազուրկների  թիվն աճել է, մինչդեռ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 3,7 տոկոսով'  2008թ. նույն ժամանակատվածի համեմատությամբ: 2009թ. փետրվար ամսվա տվյալներով արտասահմանից կատարվող ոչ առևտրային մասնավոր դրամական փոխանցումները 35 տոկոսով նվազել են անցյալ տարվա համեմատ:

Ըստ Համաշխարհային բանկի <<Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի աղքատության վրա>> զեկույցի, ընթացիկ ճգնաժամը ևս 172 հազար մարդու 2009-10թթ. կտանի աղքատության սահմանագծից ներքև,  աղքատության ընդհանուր թիվը հասցնելով 906 հազար մարդու, որից 297 հազարը կլինի ծայրահեղ աղքատ: Աղքատության հաղթահարման ուղղությամբ  Հայաստանի Հանրապետության կառավարության վերջին տարիների ձեռքբերումները զգալիորեն կնվազեն:

<<Մի շարք զարգացող երկրներում ճգնաժամի հետևանքները կարող են հավանական խոչընդոտ հանդիսանալ մարդկային զարգացման և Հազարամյակի զարգացման նպատակների ոլորտում ունեցած ձեռքբերումների գործում, հատկապես առողջապահության' ներառյալ մանկան մահացության նվազեցումը, մայրական առողջության բարելավումը և կրթության բնագավառներում>>,- ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող տկն. Կոնսուելո Վիդալը:

Ողջունելով կառավարության պարտավորությունը' պահպանել սոցիալական հատվածի ֆինանսավորման ներկայիս չափը, ներառյալ աշխատավարձերը, թոշակները, ընտանեկան և այլ նպաստները' ՄԱԿ-ի հայաստանյան գործակալությունները կաջակցեն կառավարությանը մշակելու լուծումներ, որոնք կհամախմբեն շահագրգիռ բոլոր կողմերին, ներառյալ' միջազգային կազմակերպությունները, մասնավոր հատվածը և քաղաքացիական հասարակությունը: Ավելին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ձևափոխում է իր ներկայիս ծրագրերը' արձագանքելով այն մարդկանց կարիքներին, ովքեր առավելագույնս են տուժել ճգնաժամի պատճառով:

<<Մենք պետք է արագ  ու ճկուն լինենք և արդյունավետ լուծումներ տանք ծագող խնդիրներին' մասնավորապես կիրառելով միջազգային փորձն ու գիտելիքները վերականգնման մեխանիզմների մշակմանն աջակցելու նպատակով>>, - ընդգծեց տկն. Վիդալը:

<<Հայաստանում տնտեսական աճը հանգեցրել է աղքատության էական նվազեցման, բայց այս նվաճումներն այժմ վտանգված են: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը կունենա պոտենցիալ լուրջ ազդեցություն աղքատության վրա և այն պահանջում է համապատասխան արձագանք Հայաստանի կառավարության և նրա  գործընկերների կողմից>>, - ասաց ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

Կառավարությունը ստանձնել է ՀԲ-ի կողմից ֆինանսավորված ծրագրերի իրագործումն արագացնելու հանձնառություն, որն իրականացվում է Միջազգային զարգացման ընկերակցության նորաստեղծ <<Արագ արձագանքման հիմնադրամի>> միջոցով:

Հնարավոր միջոցառումների շրջանակը կարող է ներառել աջակցություն փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, աշխատատար ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, մասնավորապես' հանրային աշխատանքների կազմակերպմանը, մարդկային զարգացման վրա ճգնաժամի ազդեցության առավել պատշաճ վերահսկմանը, սննդի ապահովմանն ուղղված ծրագրերի մշակմանը, սոցիալական հատվածներում բյուջետային ծախսերի արդյունավետ բաշխմանն ու ծախսմանը: Ի թիվս վերոհիշյալի,  համագործակցող կազմակերպությունները մտադիր են շարունակական աջակցություն ցուցաբերել կառավարությանը, բարձրացնելով նրա' որակյալ սոցիալական ծառայություններ մատուցելու կարողությունը, շտկել և ընդլայնել գոյություն ունեցող հիմնական սոցիալական պաշտպանության մեխանիզմները' ուղղված ամենախոցելի խմբերին, ինչպես նաև իրականացնել երեխաների և կանանց վերաբերյալ հուսալի տվյալների հավաքագրում' նպատակային միջամտությունների համար: