2008թ. նոյեմբերի 18-20-ը Սերբիայի Սփյուռքի նախարարության և ՄԱԶԾ/Սերբիայի համատեղ ջանքերի շնորհիվ Բելգրադում տեղի ունեցավ □Սերբական Սփյուռքի և հայրենիքի զարգացման□ միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ավագ խորհրդական պրն. Արմեն Բայբուրդյանն ու ՄԱԶԾ/Հայաստանի մշտական ներկայացուցչի օգնական տկն. Նարինե Սահակյանը: Սերբիայի Սփյուռքի նախարարության, պետական կառավարման այլ մարմինների, քաղաքացիական հասարակության, ՄԱԶԾ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) բարձրաստիճան ներկայացուցիչների հետ միասին համաժողովին հրավիրված էին նաև փորձագետներ Իսրայելից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Սլովենյաից, Ֆրանսիայից և Խորվաթիայից, ինչպես նաև սերբական Սփյուռքի ներկայացուցիչներ Շվեդիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից:
Միջազգային համաժողովը նպատակ ուներ ստեղծել Սփյուռքին ուղղված հատուկ ռազմավարության առաջադրումներ գործնական մոդելների, լավագույն միջազգային փորձի և դրա կիրառման, բազմակողմանի տեղեկությունների կուտակման և վերլուծման միջոցով' հայեցակարգային, օրենսդրական, կառուցվածքային և գործնական Հայրենիք-Սփյուռք փոխազդեցության վերաբերյալ: Եզրկացությունների և առաջարկների տեսքով ստացված արդյունքները նախանշված էին խթանելու սերբական Սփյուռքի ռեսուրսային ներգրավվածությունը երկրի զարգացման գործում: Հիմնվելով ազգային և միջազգային փորձագետների ներկայացումների վրա' Սերբիայի Սփյուռքի նախարարության համար ուսումնասիրվեցին ուղիներ' հիմնելու և ապահովելու արդյունավետ հաղորդակցման ցանց արտերկրում ապրող սերբերի հետ և հարմար ինստիտուցիոնալ շրջանակներ' կառավարության և սերբական Սփյուռքի միջև կապը իրականացնելու նպատակով:
Համաժողովի ընթացքում սերբերն իրենց հատուկ ուշադրությունը ցուցաբերեցին Սփյուռքի ռազմավարության հայկական մոդելի նկատմամբ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրեցին Հայաստան-Սփյուռք ինստիտուցիոնալ հարաբերությունների ամբողջ համակարգը և վերջինիս զարգացման տրամաբանությունը: Ներկայացվեցին նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Սփյուռքի ներքին կազմակերպչական կառուցվածքը, վերջինիս հայրենիքի կառավարման և քաղաքացիական հասարակության հաստատությունների հետ կապերը, հայրենիքում իրենց անմիջական ներկայությամբ պայմանավորված առավելությունները, սփյուռքահայերի և Հայաստանի իրենց հայրենակիցների միջև փոխադարձ կապերի հաստատումը' ամբողջությամբ ձևավորված լինելով խրախուսելու Սփյուռքի ռեսուրսները դեպի Հայաստան: Հիմնվելով գործող իրավական և ինսիտուցիոնալ շրջանակների վրա, ցուցադրվեցին նաև կանոնակարգային մեխանիզմներ և գործնական ծրագրեր: Վերջիններս, նախատեսված լինելով կամրջել Սփյուռքի բազմազան ռեսուրսներն ու ծրագրերը Հայաստանի զարգացման ծրագրի հետ' դարձան համաժողովի քննարկման բուն առարկան: Ուսումնասիրելով Հայաստանի օրինակը' ներկայացվեցին վերջերս մեկնարկած ՄԱԿ-ի <<Գլոբալ Հայաստան>> նախաձեռնությունն իր TOKTEN ծրագրով և նրա հնարավոր ազդեցությունը Սփյուռքի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ: