UN Logo
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ

You need Flash to see it.

*

Սփյուռքին հետաքրքրող կարևոր միջոցառումներ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ տեղեկատվութուն
Ձեր անունը
E-mail
 

ХЂХЎХµ ХЇХЎХ¶ХЎХ¶ЦЃ ХґХ«Х»ХЎХ¦ХЈХЎХµХ«Х¶ ХЎХЅХёЦЃХ«ХЎЦЃХ«ХЎХµХ« (ХЂФїХ„Ф±) 5-ЦЂХ¤ ХґХ«Х»ХЎХ¦ХЈХЎХµХ«Х¶ ХЈХ«ХїХЎХЄХёХІХёХѕХёЦ‚Хґ Х¶ХҐЦЂХЇХЎХµХЎЦЃХѕХҐЦЃХ«Х¶ ХЌЦѓХµХёЦ‚ХјЦ„Х« Х°ХҐХї Х„Ф±Фї-Х« Х¦ХЎЦЂХЈХЎЦЃХґХЎХ¶ ХЎХ·Х­ХЎХїХЎХ¶Ц„Х¶ХҐЦЂХ¶ ХёЦ‚ ХЈХёЦЂХ®ХЎХ

ХЂХЎХµ ХЇХЎХ¶ХЎХ¶ЦЃ ХґХ«Х»ХЎХ¦ХЈХЎХµХ«Х¶ ХЎХЅХёЦЃХ«ХЎЦЃХ«ХЎХµХ« (ХЂФїХ„Ф±) 5-ЦЂХ¤ ХґХ«Х»ХЎХ¦ХЈХЎХµХ«Х¶ ХЈХ«ХїХЎХЄХёХІХёХѕХёЦ‚Хґ  Х¶ХҐЦЂХЇХЎХµХЎЦЃХѕХҐЦЃХ«Х¶ ХЌЦѓХµХёЦ‚ХјЦ„Х« Х°ХҐХї Х„Ф±Фї-Х« Х¦ХЎЦЂХЈХЎЦЃХґХЎХ¶ ХЎХ·Х­ХЎХїХЎХ¶Ц„Х¶ХҐЦЂХ¶ ХёЦ‚ ХЈХёЦЂХ®ХЎХ
2008-11-27 10:17

2008թ. նոյեմբերի 9-12-ը ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Կոնսուելո Վիդալը մասնակցեց Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (ՀԿՄԱ) 5-րդ միջազգային գիտաժողովին, որը տեղի ունեցավ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Գիտաժողովին մասնակցում էին 15 երկրներից ժամանած պատվիրակություններ, որոնց թվում էին ՀՀ Սփյուռքի նախարար տկն. Հրանուշ Հակոբյանը, ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանի կինը' տկն. Դոննա Էվանսը, Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքը և այլոք:

ՀԿՄԱ-ն հիմվադրվել է 1990 թ. Բոսթոնում մի խումբ կանանց կողմից, որոնք համոզված էին կանանցից բաղկացած, կանանց կողմից կառավարվող, կանանց շահերի ու կարիքների մասին հոգացող նոր հայկական կազմակերպության ստեղծման անհրաժեշտության հարցում: Ասոցիացիայի գլխավոր նպատակներից է կապեր հաստատելկանանց' թե՛ հայկական և թե՛ արտասահմանյան կազմակերպությունների հետ ինչպես ԱՄՆ-ում, Հայաստանում և ամբողջ աշխարհում և ապահովել երկխոսությունների և քննարկումների համաժողով հայ կանանց շահերին առնչվող հարցերի շուրջ կրթության, սոցիալական բարեկեցության, մշակույթի և բիզնեսի ոլորտներում:  Ասոցիացիան ջանում է համախմբել երեք սերունդների ստեղծագործ կանանց' իրենց բազմազան հետաքրքրություններով և կրթությամբ, կառուցելով մի կազմակերպություն' առանց քաղաքական և կրոնական պատկանելիության: ՀԿՄԱ-ն ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված և աջակցվող հասարակական կազմակերպություն է, որը խթանում է ՄԱԿ-ի, նրա ծրագրերի ու գործունեության մասին իրազեկումը:

Հայաստան-Սփյուռք ծրագրերի նիստի ընթացքում Հայաստանում ՄԱԿ-ի ղեկավարը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականցվող զարգացման աշխատանքները Հայաստանում, երկրի առաջ ծառացած զարգացման մարտահրավերներն ու ՄԱԿ-ի հանձն առած այն ծրագրերը, որոնք ուղղաված են դրանք հաղթահարելուն: Տկն. Վիդալը մասնավորապես ընդգծեց ՄԱԿ-ի դերը որպես զարգացման գործընկեր' մատնանշելով ՄԱԿ-ի հիմանական առավելությունները Հայաստանում, ինչպես, օրինակ, զարգացման կազմակերպություն հանդիսանալը: Այն  արդեն իսկ ունի հաստատված ենթակառուցվածք և գործառական կարողություն երկրում, արդյունքների հասնելու ապացուցված կիրառական հմտություն, ֆինանսական կառավարման միջազգային չափանիշներ, հաշվապահական, գնումների և մարդկային ռեսուրսների կառավարում, թափանցիկություն և պատասխանատվություն: Տկն. Վիդալը մասնակիցներին տեղեկացրեց նաև ՄԱԿ-ի <<Գլոբալ Հայաստան>> նախաձեռնության և TOKTEN ծրագրի մասին, որոնք նպատակ ունեն խթանելու Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի զարգացման ծրագրերին և Սփյուռքի ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու մասնագիտական փորձն կիրառելու ի շահ հայրենիքի:

Presentation by Ms. Consuelo Vidal at AIWA conference