ՄԱԿ-ի գրասենյակ, Երևան - Այսօր ՄԱԿ-ի մշտկան համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Կոնսուելո Վիդալը և Սփյուռքի նախաարար տկն. Հրանուշ Հակոբյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր` ծրագրային մի փաստաթուղթ, որը նախատեսում է Հայաստան-Սփյուռք հայեցակարգի ստեղծմանն ու իրագործմանն ուղղված համագործակցություն:
Համաձայն փաստաթղթի հիմնադրույթների, ՄԱԶԾ-ն կաջակցի Սփյուռքի նախարարության վեբ կայքի պատրաստմանն ու հատուկ Սփյուռքի համար նախատեսված TOKTEN (Գիտելիքների փոխանցում Սփյուռքի հայրենակիցների միջոցով) ծրագրի իրականացմանը, Սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, հայ և սփուռքահայ երիտասարդության համար նախատեսված քաղաքացիական կրթական կենտրոնի և ամառային ճամբարի ստեղծմանը, ինչպես նաև Սփյուռքին ուղղված և վերջինիս հետ համատեղ գործունեության մասին տեղեկատվության համակարգմանը և փոխանակմանը:
Ընդգծելով Սփյուռքի հետ կապերի ինստիտուցիոնալացման կենսական կարևորությունը` տկն. Կոնսուելո Վիդալն նշեց, որ "իր անձնական շփումները Սփյուռքի ներկայացուցիչների հետ' ուղղված սփյուռքահայերին Հայաստանի զարգացման ծրագրերին ներգրավման աջակցմանը, և գործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում, ապացուցել են նորարական մեխանիզմների ներգրավվմամբ համագործակցության ծավալների զգալի մեծացման անհրաժեշտությունը:"
Չնայած Փոխըմբռման հուշագիրը պաշտոնապես նոր է հաստատվում, բայց տկն. Վիդալը նշեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն արդեն իրականացրել է արդյունավետ համագործակցություն ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախկին Սփյուռքի հետ հարցերով պետական կոմիտեի հետ: Շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը "Գլոբալ Հայաստան" նախաձեռնության շրջանակներում բացել է վերջինիս վեբ կայքն (www.globalarmenia.am) ու TOKTEN ծրագիրը` խրախուսելով հայկական Սփյուռքին ՄԱԿ-ի մեթոդաբանությամբ կիրառել իրենց հմտություններն ու գիտելիքներն ի շահ հայրենիքի: Որպես նախագծի մաս` սփյուռքահայ փորձագետները կկարողանան իրենց արժեքավոր ներդրումն ունենալ նաև Սփյուռքի նախարարության աշխտանքներում: