UN Logo
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ

You need Flash to see it.

*

Սփյուռքին հետաքրքրող կարևոր միջոցառումներ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ տեղեկատվութուն
Ձեր անունը
E-mail
 

ФµЦЂХѕХЎХ¶Х¤ХЎХ·ХЎХї Х°ХЎХґХЎХµХ¶Ц„ХёЦ‚Хґ ХЈХёЦЂХ®ХЎЦЂХЇХѕХҐЦЃ ХѕХҐЦЂХЎХ¶ХёЦЂХёХЈХѕХЎХ® Х»ЦЂХ« ЦЃХЎХ¶ЦЃХЁ

ФµЦЂХѕХЎХ¶Х¤ХЎХ·ХЎХї Х°ХЎХґХЎХµХ¶Ц„ХёЦ‚Хґ ХЈХёЦЂХ®ХЎЦЂХЇХѕХҐЦЃ ХѕХҐЦЂХЎХ¶ХёЦЂХёХЈХѕХЎХ® Х»ЦЂХ« ЦЃХЎХ¶ЦЃХЁ
2008-10-01 18:24

. 2008թ. հոկտեմբերի 1-ին պաշտոնապես գործարկվեց Արմավիրի մարզում գտնվող Երվադաշատ գյուղական համայնքի խմելու ջրի ցանցը: Ցանցի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Հայաստանի մանուկներ հիմնադրամի և Երվանդաշատի գյուղապետարանի համատեղ ջանքերով:

Ծրագրի իրագործման արդյունքում վերանորոգվել է 7.5 կմ ջրագիծ, կառուցվել է 150 մ3 տարողությամբ օրվա կարգավորման ջրամբար (ՕԿՋ) և քլորակայան, ինչպես նաև կարգաբերվել է հին պոմպակայանը: Ծրագրի շահառուները գյուղի բնակչությունը կազմող 204 տնային տնտեսություններն են, որոնք այսուհետ շուրջօրյա կստանան մաքուր խմելու ջուր: Խմելու ջրի կանոնավոր մատակարարումը հնարավորություն կտա նաև բնակիչներին զգալիորեն բարելավել սանիտարահիգիենիկ պայմանները:  

ՄԱԶԾ-ն մուտք է գործել Երվանդաշատ 2006թ. սկզբին` նպատակ ունենալով աջակցել համայնքին բացահայտելու և գնահատելու կարիքները և զարգացման հնարավորությունները: Մասնակցային պլանավորման գործընթացի արդյունքում մշակվել և համայնքի ընդհանուր ժողովի կողմից հաստատվել է 2006-2008թթ.-ի եռամյա համալիր զարգացման ծրագիրը: ՄԱԶԾ-ն նաև նպաստել է գյուղի հասարակական կյանքի ակտիվացմանը: 2006թ.-ին ՄԱԶԾ-ի աջակցությամբ ստեղծվել է գյուղի առաջին և միակ հասարակական կազմակերպությունը` Երվանդաշատի զարգացման կենտրոնը: Կենտրոնը հիմնադրվել է տեղական նախաձեռնող խմբի կողմից` նպատակ ունենալով նպաստել երիտասարդների և կանանց սոցիալ-մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև  համայնքում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Ի թիվս այլ գործողությունների` սկսած 2006թ. դեկտեմբերից կենտրոնը հրատարակում է գյուղի առաջին պարբերականը' "Երվանդաշատ" եռամսյա թերթը:

Համայնքի հետ համատեղ ՄԱԶԾ-ն տեղադրել է չրի վակուումային փաթեթավորման սարք, որի շնորհիվ տեղական մասնավոր ընկերությունների համար ստեղծվել է եկամտի նոր հնարավորություն, իսկ համայնքում բացվել են նոր աշխատատեղեր: Այս ծրագիրն իրականացվում է լիզինգի պայմաններով. սարքավորման փոխհատուցման գումարը տրամադրվում է կենտրոնին` կանոնադրական նպատակների իրագործման, մասնավորապես' թերթի հրատարակման աշխատանքները կազմակերպելու համար: