Երևան, ՄԱԿ-ի գրասենյակ. - Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող տկն. Կոնսուելո Վիդալն այսօր հյուրընկալեց ընդունելություն, որտեղ "Գլոբալ Հայաստան" նախաձեռնության շրջանակներում մեկնարկեց TOKTEN (Գիտելիքների փոխանցում Սփյուռքի հայրենակիցների միջոցով) ծրագիրն ու "Գլոբալ Հայաստան" վեբ կայքը' http://www.globalarmenia.am: Մեծ փորձառությամբ ու հմտություններով օժտված սփյուռքահայերն TOKTEN ծրագրի միջոցով հնարավորություն կունենան պետական կառավարման հաստատություններին, մասնավոր և հասարակական սեկտորի ձեռնարկություններին, համալսարաններին ու հետազոտման կենտրոններին տրամադրել մասնագիտական փորձ, քաղաքականության խորհրդատվություն և հետազոտման ծառայություններ այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են շրջական միջավայրը, կրթությունը, գիտությունը, առողջապահությունը, հասարակական կառավարումը, ինֆորմացիոն տեխնոլոգիաներն ու բիզնես կառավարումը: Վերակենդանացնելով կամավարության ոգին' ՄԱԿ-ը հանձն կառնի տոմսի արժեքի և երկրում կացության ծախսերը: Ծրագիրը հիմնաված է մրցակցության սկզբունքի վրա և վերջինիս թափանցիկությունն երաշխավորված է ՄԱԿ-ի համաշխարհային չափանիշներով: "Գլոբալ Հայաստան" երկլեզու (հայերեն և անգլերեն) վեբ կայքը ՄԱԿ-ի նախաձեռնած ևս մեկ միջոց կհանդիսանա' Սփյուռքին ներգրավելու TOKTEN-ում և մի շարք այլ ՄԱԿ-Հայաստան համագործակցության ծրագրերում, ինչպես նաև վեբ կայքը կունենա թարմացվող տեղեկատվություն նախաձեռնության և TOKTEN-ի շրջանակներում թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Այսուհետ ցանկացած սփյուռքահայ կարող է դիմել TOKTEN ծրագրին հետևյալ վեբ կայքում' http://www.globalarmenia.am:
Բացման իր խոսքում ՄԱԿ-ի մշտկան համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Կոնսուելո Վիդալը նշեց, որ "Գլոբալ Հայաստան"-ը' ՄԱԿ-ի համեմատաբար նոր նախաձեռնություն է, ուղղված խրախուսելու հայկական Սփյուռքի ներգրավվածությունն ու աջակցությունը զարգացման ծրագրերին, որոնք կարող են հանդիսանալ որպես ազգային առաջնայնություններ: Վերջինս նախատեսված է նաև ընդլայնելու Սփյուռքի անհատների ու կազմակերպությունների կարողություններն' իրենց երկրին աջակցելու հարցում:
Ճանաչելով Սփյուռքի Հայաստանին աջակցության ծավալն ու կարևորությունը' տկն. Վիդալն ընդգծեց, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է մեծացնելու այն' Սփյուռքի անհատներին ու կազմակերպություններին առաջարկելով իր իսկ հաստատության կարողությունները, մեխանիզմները, մեթոդաբանությունն ու հասարակական դիրքը' օգնելու մարդկանց համագործակցության միջոցով կառուցել բարեկեցիկ կյանք:
Իրենց ելույթներում ՀՀ փոխարտգործնախարար պրն. Արման Կիակոսյանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության Սփյուռքի հետ հարցերով պետական կոմիտեի նախագահ տկն. Հրանուշ Հակոբյանն ու Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ պրն. Երվանդ Զորյանն ողջունեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին այս կարևոր նախձեռնության կապակցությամբ և մեծապես կարևորեցին Սփյուռքի հետ համագործակցությունը' հանուն հայրենիքի զարգացման վերջինիս մասնագիտական հմտությունների և փորձառության օգնությամբ: