UN Logo
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ

You need Flash to see it.

*

Սփյուռքին հետաքրքրող կարևոր միջոցառումներ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ տեղեկատվութուն
Ձեր անունը
E-mail
 

Х„Ф±Ф¶Фѕ Х°ХЎХµХЎХЅХїХЎХ¶ХµХЎХ¶ ХЈЦЂХЎХЅХҐХ¶ХµХЎХЇХЁ Х“ХёХ­ХЁХґХўХјХ¶ХґХЎХ¶ ХЂХёЦ‚Х·ХЎХЈХ«ЦЂ Х§ ХЅХїХёЦЂХЎХЈЦЂХёЦ‚Хґ ХґХёХЅХЇХѕХЎХµХЎХўХ¶ХЎХЇ Х°ХЎХµ ХЈХёЦЂХ®ХЎЦЂХЎЦЂХ« Х°ХҐХї

Х„Ф±Ф¶Фѕ Х°ХЎХµХЎХЅХїХЎХ¶ХµХЎХ¶ ХЈЦЂХЎХЅХҐХ¶ХµХЎХЇХЁ Х“ХёХ­ХЁХґХўХјХ¶ХґХЎХ¶ ХЂХёЦ‚Х·ХЎХЈХ«ЦЂ Х§ ХЅХїХёЦЂХЎХЈЦЂХёЦ‚Хґ ХґХёХЅХЇХѕХЎХµХЎХўХ¶ХЎХЇ Х°ХЎХµ ХЈХёЦЂХ®ХЎЦЂХЎЦЂХ« Х°ХҐХї
2007-12-11 12:46

Այսօր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Կոնսուելո Վիդալը և մոսկվայաբնակ հայ գործարար պրն. Սերգեյ Համբարձումյանը մի աննախադեպ համաձայնություն ստորագրեցին, որով պրն. Համբարձումյանը կօժանդակի Հայաստանի Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի համայնքային զարգացման նախաձեռնություններին: Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Ն.Գ. Արմեն Սմբատյանի ներկայությամբ:

Համաձայնագիրը ներառում է գյուղատնտեսական երեք նախաձեռնություններ, որոնք Եղվարդի համայնքի կողմից սահմանվել են, որպես բարձր առաջնահերթություններ: Սահմանման գործընթացը, հիմնված մասնակցային ռազմավարական պլանավորման սխեմայի վրա, խթանվել էր ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից իր hամայնքային զարգացման ծրագրի միջոցով: ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը ծավալուն աշխատանքներ է կատարում գյուղական համայնքների հետ` խթանելու տեղական զարգացման կարիքների քննարկման տեղական մեխանիզմը, հետագա ծրագրերի առաջնահերթացումները և ստեղծելու ծրագրերի համայքնային սեփականություն:

"Պրն. Համբարձումյանի հետ մեր համաձայնությունը մի մեծ հենանիշ է Հայաստան-ռուսական համայնք համագործակցային կապեր հաստատելու մեր ջանքերում",- ասաց տիկին Վիդալը: "Ռուսաստանաբնակ հայ դոնորները և դոնոր կազմակերպությունները ձգտում են աջակցել հայրենիքի զարգացման հիմնական ծրագրերին և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը հպարտ է իր զարգացման փորձագիտությունն ու տեղում զարգացման ծրագրերի իրականացման ապացուցված կարողությունը տրամադրելու' սերտորեն համագործակցելով մեր գործընկերների հետ:"

Համաձայնագրում սահմանված առաջին նախաձեռնություննն է գյուղատնտեսական մեխանիզացիայի խմբաքանակ հիմնել Եղվարդում, որն ունի մոտ 100 տնային տնտեսություն: Գյուղը, որը գտնվում է Սյունիքի մարզկենտրոն Ղափան քաղաքից 23 կիլոմետր հեռու, 1990-ականների սկզբին գրեթե ամբողջովին ավերվել էր հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում, երբ իր կառույցների 80 տոկոսը լրջագույն վնասներ կրեց: Գյուղատնտեսական նոր սարքավորումները հնարավորություն կտան Եղվարդի բնակիչներին վերականգնելու իրենց ապրուստի միջոցները' մշակելով իրենց ամբողջ վարելահողերը: Երկրորդ և երրորդ ծրագրերը ներառում են ցորենի սերմերի շրջանառու հիմնադրամի ստեղծում տեղական բնակիչների համար ու ալրաղացի շինարարություն, որը կծառայի և' Եղվարդի, և' հարևան համայնքների կաիրքներին:

Եղվարդի զարգացման բոլոր աշխատանքերը կիրականցվեն 2008թ. ՄԱԶԾ համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 210,500 ԱՄՆ դոլար: