UN Logo
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ

You need Flash to see it.

*

Սփյուռքին հետաքրքրող կարևոր միջոցառումներ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ տեղեկատվութուն
Ձեր անունը
E-mail
 

Х„Ф±Ф¶Фѕ-Х¶ Ц‡ Ф»Х¦ХґХ«ЦЂХ¬ХµХЎХ¶ Х°Х«ХґХ¶ХЎХ¤ЦЂХЎХґХЁ Х°ХЎХґХЎХЈХёЦЂХ®ХЎХЇЦЃХёЦ‚Х©ХµХЎХ¶ Х°ХЎХґХЎХ±ХЎХµХ¶ХЎХЈХ«ЦЂ ХҐХ¶ ХЅХїХёЦЂХЎХЈЦЂХёЦ‚Хґ` ХЈХµХёЦ‚ХІХЎХЇХЎХ¶ Х°ХЎХґХЎХµХ¶Ц„Х¶ХҐЦЂХ« Х¦ХЎЦЂХЈХЎЦЃХґХЎХ¶Х¶ ХёЦ‚ХІХІХѕХЎХ® Х»ХЎХ¶Ц„ХҐЦЂХЁ ХґХ«ХЎХѕХёЦЂХҐХ

Х„Ф±Ф¶Фѕ-Х¶ Ц‡ Ф»Х¦ХґХ«ЦЂХ¬ХµХЎХ¶ Х°Х«ХґХ¶ХЎХ¤ЦЂХЎХґХЁ Х°ХЎХґХЎХЈХёЦЂХ®ХЎХЇЦЃХёЦ‚Х©ХµХЎХ¶ Х°ХЎХґХЎХ±ХЎХµХ¶ХЎХЈХ«ЦЂ ХҐХ¶ ХЅХїХёЦЂХЎХЈЦЂХёЦ‚Хґ` ХЈХµХёЦ‚ХІХЎХЇХЎХ¶ Х°ХЎХґХЎХµХ¶Ц„Х¶ХҐЦЂХ« Х¦ХЎЦЂХЈХЎЦЃХґХЎХ¶Х¶ ХёЦ‚ХІХІХѕХЎХ® Х»ХЎХ¶Ц„ХҐЦЂХЁ ХґХ«ХЎХѕХёЦЂХҐХ
2007-02-05 12:50

Այսօր, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը և Իզմիրլյան հիմնադրամը հայտարարեցին Հայաստանում գյուղական համայնքների տնտեսական և մշակութային զարգացման իրենց գործընկերության նոր փուլի մասին:

ՄԱԶԾ-ն և Իզմիրլյան հիմնադրամն արդեն միասին աշխատում են Հայաստանի հարավում` Մեղրի համայնքում և այս համաձայությամբ կողմերը կշարունակեն ու կընդլայնեն իրենց աշխատանքը:

Որպես դրա մի մաս կվերանորոգվի և կվերակենդանացվի տեղական արհեստների կենտրոնը` տարածաշրջանում զբաղվածության հնարավորություններ ստեղծելու համար: Ինչպես նաև կպահպանվեն, տեղական եղեկեցու հին և գեղեցիկ զարդանկարները` վերանորոգելով վերջինիս տանիքը, քանի որ դա քայքայվել էր անձրևի և ձյան պատճառով: Ծրագրի հիմնական բաղադրամասը կլինի քաղաքի աղբահանության համակարգի կազմակերպումը` տրամադրելով պահանջվող մեխանիզացիա և սարքավորումներ:

Այս ծրագիրը հանդիսանում է ՄԱԶԾ-ի և Իզմիրլյան հիմնադրամի արդեն վաղ նախաձեռնության, Մեղրիում հյուրատների հիմնման, շարունակությունը: Վերանորոգվել է XIX դարի մի տուն` դարձնելով այն մի փոքր հյուրանոցային վայր` խթանելու մարզի էթնոզբոսաշրջության զարգացման ներուժը: Այս ձևով հնարավորություն կտրվի փոքր զբոսաշրջությանը:

Երկու հաստատությունների կողմից քննարկվում են այլ ծրագրեր` շարունակելու աջակցություն տրամադրել Հայաստանի քաղաքներին և գյուղերին, հատկապես օժանդակելով այն ծրագրերին, որոնք ուժեղացնում են տեղական զարգացումն ու աշխատատեղերի ստեղծման հնարավորությունը:

Սյունիքի մարզը գնտվում է Հայաստանի հարավում: Մեղրի քաղաքը Հայաստանի ամենահարավային մասերից մեկն է: Այն գտնվում է Մեղրու ամրոցի ներքևի մասում` մեծ լանջի վրա: Հայաստանի հարավի գեղեցիկ բարձրունքների և տարբեր պատմա-մշակութային հուշարձանների առկայության շնորհիվ Մեղրի քաղաքն ունի զբոսաշրջության կենտրոն դառնալու հնարավորություններ, եթե զարգանան համապատասխան ենթակառուցվածքները:
Երկարաժամկետ կտրվածքով զբոսաշրջության զարգացումը կնպաստի հարատև տնտեսական զարգացմանն ու համայնքի բնակիչների բարեկեցության բարելավմանը` զբոսաշրջության ոլորտում զբաղվածության ստեղծման միջոցով:

Մեղրու ստորին թաղամասը ժողովրդական ճարտարապետության բաց երկնքի թանգարան է և այս թաղամասը հատկապես արժեքավոր է, քանի որ բնակավայրի մի մասը պահպանվել է առ այսօր: Վերանորոգվող եկեղեցին նույնպես գտնվում է այս թաղամասում:

Վերանորոգելով և վերակենդանացնելով արհեստների կենտրոնը` ՄԱԶԾ-ն և Իզմիրլյան հիմնադրամը նպատակ ունեն նպաստել գործազրկության նվազեցմանը այս հեռավոր համայնքում, հատկապես երիտասարդության շրջանում: Արհեստների կենտրոնը կդառնա ուսումնական կենտրոն, որը կուսուցանի տարբեր արհեստավորների և այսպիսով կնպաստի Մեղրու զարգացմանը, որպես զբոսաշրջության կենտրոն:

Ծրագրի ընդհանուր բյուջեն այս փուլի համար կազմում է 155,000 ԱՄՆ դոլար: Ծրագրի շահառուներն են Մեղրու բնակիչները (12,200 մարդ):

* * *

ՄԱԶԾ ՄԱԿ-ի գլոբալ զարգացման ցանցն է: Մենք գործում ենք 166 երկրներում` աշխատելով նրանց հետ գլոբալ և ազգային զարգացման մարտահրավերներին իրենց սեփական լուծումները գտնելու համար: Տեղական կարողությունները զարգացնելու հետ մեկտեղ, նրանք հղվում են ՄԱԶԾ աշխատակիցների և մեր գործընկերների լայն ցանցի վրա: