UN Logo
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ

You need Flash to see it.

*

Սփյուռքին հետաքրքրող կարևոր միջոցառումներ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ տեղեկատվութուն
Ձեր անունը
E-mail
 

"Գլոբալ Հայաստան"-ը Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությունն է' խթանելու և ուժեղացնելու Սփյուռքի ներգրավվածությունը երկրի զարգացման ծրագրերում: Միավորված ազգերի կազմակերպությունը, ամբողջ աշխարհով մեկ իր գլոբալ ցանցով, ամենատարածված կազմակերպությունն է և հայկական Սփյուռքն ինքնին առանձնակի գլոբալ բնույթ ունի: Հետևաբար, Միավորված ազգերի կազմակերպությունների ընտանիքը, "Գլոբալ Հայաստան"-ի միջոցով, լավ դիրք է գրավում զարգացնելու այս երկու հսկայական ցանցերի միջև համատեղ ջանքերը' գործընկերություն ձևավորելով Սփյուռքի անհատների և կազմակերպությունների հետ' Հայաստանի մարդկային կապիտալի առաջխաղացման համար:

ՏԵՍ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ, ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում։
ՀՀ վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
ՀՀ վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին, ով ավարտում է Երևանում իր դիվանագիտական առաքելությունը։
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին` Երեւանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:
Ստորագրվեց համատեղ ծրագիր
Ստորագրվեց համատեղ ծրագիր
Երևան, 31 հուլիսի 2009թ. - Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գ. Պետրոսյանը, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ս. Մնացականյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կ. Վիդալը, ՊՀԾ ներկայացուցիչ/գրասենյակի տնօրեն Ա. Մահան, ՄԱՄՀ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին ստորագրեցին համատեղ ծրագիր: ԱՄՀ-ն տեխնիկական աջակցություն կցուցաբերի տվյալների վերլուծության հարցում:
Հայաստանի կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպությունը ստորագրեցին 2010-2015թթ. համագործակցության ծրագիրը
Հայաստանի կառավարությունը և Միավորված ազգերի կազմակերպությունը ստորագրեցին 2010-2015թթ. համագործակցության ծրագիրը
Երևան, 24 հուլիսի, 2009թ. - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Հայաստանում ներկայացված ՄԱԿ-ի կազմակերպությունների եւ ծրագրերի ղեկավարներ։
Դիլիջանը հյուրընկալեց ՄԱԶԾ-ի համերգաշարի վերջին համերգը
Դիլիջանը հյուրընկալեց ՄԱԶԾ-ի համերգաշարի վերջին համերգը
2009թ. մայիսի 5-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, <<Երաժշտություն և հանրային իրազեկում մարզերում. համայնքների կարիքների դիտարկումը մշակույթի պրիզմայով>> ծրագրի շրջանակներում, Դիլիջան քաղաքում կազմակերպված համերգի և հանրային իրազեկման քարոզարշավի միջոցով անդրադարձավ Տավուշի մարզի շրջակա միջավայրի հիմնախնդիրներին: Համերգը ներկայացրեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ)` մաեստրո Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ:
ՄԱԶԾ-ն անդրադառնում է համայնքային խնդիրներին մշակույթի պրիզմայով
ՄԱԶԾ-ն անդրադառնում է համայնքային խնդիրներին մշակույթի պրիզմայով
ք. Երևան, 21 ապրիլի 2009թ. ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, <<Երաժշտություն և հանրային իրազեկում մարզերում. համայնքների կարիքների դիտարկումը մշակույթի պրիզմայով>> ծրագրի շրջանակներում, Գյումրի քաղաքում կազմակերպեց համերգ և հանրային իրազեկման քարոզարշավ` նվիրված Շիրակի մարզում մարդու իրավունքների և հանդուրժողականության հիմախնդիրներին: Համերգը ներկայացրեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ)` մաեստրո Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը քննարկում են հետագա համագործակցության ծրագրեր
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը քննարկում են հետագա համագործակցության ծրագրեր
Երևան, 18 ապրիլի 2009թ. - Այսօր, ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Կոնսուելո Վիդալը հանդիպեց Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն պրն. Էնդրյու Թորիկյանի և Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ վերապատվելի դոկտոր Ռընե Լևոնյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ավագ խորհրդական Արմեն Բայբուրդյանը:
ՄԱԶԾ-ն հնարավորություն է ընձեռում Սփյուռքին մասնագիտական աջակցություն ցուցաբերել հայաստանյան հաստատություններին
ՄԱԶԾ-ն հնարավորություն է ընձեռում Սփյուռքին մասնագիտական աջակցություն ցուցաբերել հայաստանյան հաստատություններին
Այսօր ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ավագ խորհրդական Արմեն Բայբուրդյանը, ՄԱԶԾ ծրագրերի ղեկավար Նարինե Սահակյանը, ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հովհաննես Սառաջյանը հանդիպեցին սփյուռքահայ փորձագետների հետ, որոնք Հայաստանում են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) TOKTEN (Գիտելիքների փոխանցումը սփյուռքյան հայրենակիցների միջոցով) ծրագրի շրջանակներում:
ՄԱԿ-ը, միջազգային ֆինանսական հաստատությունները ՀՀ կառավարության հետ քննարկում են ճգնաժամի ազդեցությանը դիմակայելու ուղիները
ՄԱԿ-ը, միջազգային ֆինանսական հաստատությունները ՀՀ կառավարության հետ քննարկում են ճգնաժամի ազդեցությանը դիմակայելու ուղիները
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի (ՀԲ) և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գրասենյակները կազմակերպեցին համաժողով` <<Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա>> թեմայով: Համաժողովի նպատակն էր` քննարկել համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի հետևանքներն ու միջոցներ փնտրել խոցելի խմբերի վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար: Համաժողովին ներկա էր շուրջ 120 մասնակից:
Համերգի և հանրային իրազեկման քարոզարշավի միջոցով ՄԱԶԾ-ն փորձեց բարձրացնել գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկությունը Գեղարքունիքի մարզում
Համերգի և հանրային իրազեկման քարոզարշավի միջոցով ՄԱԶԾ-ն փորձեց բարձրացնել գենդերային հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկությունը Գեղարքունիքի մարզում
ք. Երևան, 7 ապրիլի 2009թ. Այսօր, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ, Սևան քաղաքում կազմակերպեց համերգ և հանրային իրազեկման քարոզարշավ` նվիրված Գեղարքունիքի մարզի գենդերային հիմախնդիրներին: Համերգը ներկայացրեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ)` մաեստրո Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ:
Միջազգային խաղարկային վարժանք Հայաստանում
Միջազգային խաղարկային վարժանք Հայաստանում
Ս.թ. մարտի 24-26-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնելու են INSARAG-ի` (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ) երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանք: Վարժանքը նախատեսված է փորձարկելու միջազգային արձագանքի համակարգման բոլոր այն բաղադրիչները, որոնք անհրաժեշտ կլինեն հանկարծակի բնական աղետից տուժած երկրին:
Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացումը ներկայացվեց Բելգրադի միջազգային համաժողովում
Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացումը ներկայացվեց Բելգրադի միջազգային համաժողովում
2008թ. նոյեմբերի 18-20-ը Սերբիայի Սփյուռքի նախարարության և ՄԱԶԾ/Սերբիայի համատեղ ջանքերի շնորհիվ Բելգրադում տեղի ունեցավ □Սերբական Սփյուռքի և հայրենիքի զարգացման□ միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի ավագ խորհրդական պրն. Արմեն Բայբուրդյանն ու ՄԱԶԾ/Հայաստանի մշտական ներկայացուցչի օգնական տկն. Նարինե Սահակյանը: Սերբիայի Սփյուռքի նախարարության, պետական կառավարման այլ մարմինների, քաղաքացիական հասարակության, ՄԱԶԾ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) բարձրաստիճան ներկայացուցիչների հետ միասին համաժողովին հրավիրված էին նաև փորձագետներ Իսրայելից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Սլովենյաից, Ֆրանսիայից և Խորվաթիայից, ինչպես նաև սերբական Սփյուռքի ներկայացուցիչներ Շվեդիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից:
Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (ՀԿՄԱ) 5-րդ միջազգային գիտաժողովում  ներկայացվեցին Սփյուռքի հետ ՄԱԿ-ի զարգացման աշխատանքներն ու գործակցության ծրագրերը
Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (ՀԿՄԱ) 5-րդ միջազգային գիտաժողովում ներկայացվեցին Սփյուռքի հետ ՄԱԿ-ի զարգացման աշխատանքներն ու գործակցության ծրագրերը
2008թ. նոյեմբերի 9-12-ը ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Կոնսուելո Վիդալը մասնակցեց Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (ՀԿՄԱ) 5-րդ միջազգային գիտաժողովին, որը տեղի ունեցավ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Գիտաժողովին մասնակցում էին 15 երկրներից ժամանած պատվիրակություններ, որոնց թվում էին ՀՀ Սփյուռքի նախարար տկն. Հրանուշ Հակոբյանը, ՀՀ վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանի կինը` տկն. Դոննա Էվանսը, Հրանտ Դինքի այրի Ռաքել Դինքը և այլոք:
Երկու համայնքային զարգացման ծրագրերի գործարկում Մեղրի քաղաքում
Երկու համայնքային զարգացման ծրագրերի գործարկում Մեղրի քաղաքում
Ս.թ. նոյեմբերի 5-ին պաշտոնապես գործարկվեցին երկու համայնքային զարգացման ծրագրեր Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում: Ծրագրերի արդյունքում բարելավվեց քաղաքի աղբահանության համակարգը և վերակառուցվեց արհեստագործական կենտրոնը: Ծրագրերն իրականացվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Իզմիրլյան հիմնադրամի և Մեղրիի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: Արհեստագործական կենտրոնի վերակառուցման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Հայաստանում շվեյցարական համագործակցության գրասենյակը և Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարության գործակալությունը:
Պաշտոնապես հաստատվեց գործընկերությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Սփյուռքի նախարարության միջև
Պաշտոնապես հաստատվեց գործընկերությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Սփյուռքի նախարարության միջև
Այսօր ՄԱԿ-ի մշտկան համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տկն. Կոնսուելո Վիդալը և Սփյուռքի նախաարար տկն. Հրանուշ Հակոբյանը ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր` ծրագրային մի փաստաթուղթ, որը նախատեսում է Հայաստան-Սփյուռք հայեցակարգի ստեղծմանն ու իրագործմանն ուղղված համագործակցություն:
Երվանդաշատ համայնքում գործարկվեց վերանորոգված ջրի ցանցը
Երվանդաշատ համայնքում գործարկվեց վերանորոգված ջրի ցանցը
2008թ. հոկտեմբերի 1-ին պաշտոնապես գործարկվեց Արմավիրի մարզում գտնվող Երվադաշատ գյուղական համայնքի խմելու ջրի ցանցը: Ցանցի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Հայաստանի մանուկներ հիմնադրամի և Երվանդաշատի գյուղապետարանի համատեղ ջանքերով:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը համագործակցում է Սփյուռքի հետ` երկրում խթանելով զարգացումը
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը համագործակցում է Սփյուռքի հետ` երկրում խթանելով զարգացումը
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող տկն. Կոնսուելո Վիդալն այսօր հյուրընկալեց ընդունելություն, որտեղ “Գլոբալ Հայաստան” նախաձեռնության շրջանակներում մեկնարկեց TOKTEN (Գիտելիքների փոխանցում Սփյուռքի հայրենակիցների միջոցով) ծրագիրն ու “Գլոբալ Հայաստան” վեբ կայքը` http://www.globalarmenia.am:
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի գործընկերության նախաձեռնությունները ներկայացվեցին  ամերիկահայ համայնքին
ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի գործընկերության նախաձեռնությունները ներկայացվեցին ամերիկահայ համայնքին
Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան պատվիրակությունը` ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի գլխավորությամբ, ավագ խորհրդական Արմեն Բայբուրդյանի, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի օգնական Նարինե Սահակյանի մասնակցությամբ, աշխատանքային այցով հուլիսի 21-ից օգոստոսի 2-ը գտնվում էր Միացյալ Նահանգներում:
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը Փոխըմբռնման Հուշագիր է ստորագրում մոսկվայաբնակ հայ գործարարի հետ
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը Փոխըմբռնման Հուշագիր է ստորագրում մոսկվայաբնակ հայ գործարարի հետ
Այսօր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ տիկին Կոնսուելո Վիդալը և մոսկվայաբնակ հայ գործարար պրն. Սերգեյ Համբարձումյանը մի աննախադեպ համաձայնություն ստորագրեցին, որով պրն. Համբարձումյանը կօժանդակի Հայաստանի Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի համայնքային զարգացման նախաձեռնություններին:
ՄԱԶԾ-ն և Իզմիրլյան հիմնադրամը համագործակցության համաձայնագիր են ստորագրում` գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ջանքերը միավորելու համար
ՄԱԶԾ-ն և Իզմիրլյան հիմնադրամը համագործակցության համաձայնագիր են ստորագրում` գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ջանքերը միավորելու համար
Այսօր, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը և Իզմիրլյան հիմնադրամը հայտարարեցին Հայաստանում գյուղական համայնքների տնտեսական և մշակութային զարգացման իրենց գործընկերության նոր փուլի մասին:

ԼՈՒՐԵՐԻ ԱՐԽԻՎ

*
*
*
*
*
*